Ֆրանսիայում վրացիներից, հայերից և ադրբեջանցիներից կազմված հանցախումբ են ձերբակալել11 դեկտեմբերի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ֆրանսիական Լիոն քաղաքում լայնածավալ հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ֆրանսիայում և Բելգիայում գործող 22 հոգանոց հանցախումբ, որի անդամները Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն: Ըստ նրա, հատուկ գործողությանը մասնակցել են նաև Վրաստանի իրավապահ մարմինների անդամներ: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, ձերբակալվածների թվում կա Վրաստանի 10 քաղաքացի, որից 2-ը՝ օրենքով գող, գրում է «Գրուզիա-Online»-ը: Ըստ Բորցվաձեի, ձերբակալվածները մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային գողությունների, ավտոմեքենաների առևանգման, կեղծ փաստաթղթերի ստեղծման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Ըստ Ֆրանսիայի օրենսդրության, նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հատուկ գործողությանը մասնակցել է Ֆրանսիայի, Բելգիայի և Վրաստանի իրավապահ մարմինների ավելի քան 300 աշխատակից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |