Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է՝ «շտապ օգնություն» են կանչել11 դեկտեմբերի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում էր նրա կալանքը երկարաձգելու հարցը, վատացել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Մկրտչյանը ասել է, որ «շտապ օգնություն» է կանչվել: «Չեմ կարծում, որ «շատպ օգնությունը» կարող է լուրջ օգնություն ցուցաբերել Գրիգորյանին: Եթե օրենքն իրոք աշխատում է, նրան պետք է ազատ արձակեն, եթե ոչ՝ ապա ոչ»,-ասել է դատապաշտպանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությամբ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մտադիր չէ հանդես գալ: Մանվել Գրիգորյանը 5.84 մլրդ դրամ կամ $10.5 մլն արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը: Նա դիմել է կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մոտ 330 հեկտար տարածքը։ Այն ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։Գրիգորյանը կալանավորվել է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |