Pornhub. ՀՀ-ում կանայք տղամարդկանցից շատ են կայք այցելում, ամենահաճախ որոնումը՝ lesbians

Pornhub. ՀՀ-ում կանայք տղամարդկանցից շատ են կայք այցելում, ամենահաճախ որոնումը՝ lesbians

PanARMENIAN.Net - PornHub պոռնոկայքը բացահայտել է 2018-ի վիճակագրությունը և պատմել է աշխարհի տարբեր երկրների, այդ թվում հայաստանցի, օգտատերերի նախապատվությունների մասին:

Այդպես՝ հայտնի է դարձել, որ Հայաստանից կայք այցելողների 50%-ից ավելին կանայք են: Դա աշխարհի մասշտաբով ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

2018-ին աշխարհում մեծահասակների համար կայքի առաջատարը եղել են լեսբուհիների մասին հոլովակները: Հայաստանը ևս այս առումով բացառություն չի կազմել՝ հայաստանցի օգտատերերը հաճախ են lesbians հարցումով հոլովակներ որոնել: Վրաստանում ևս առավել որոնվածը լեսբուհիներն էին, Ադրբեջանում, Իրանում և Թուրքիայում՝ anal կատեգորիայում, ՌԴ-ում՝ hentai ժանրը (ճապոնական անիմացիոն պորնոգրաֆիան)։

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը զիջեց կայքում որոնման առաջատարի տիտղոսը պոռնոաստղ Սթորմի Դենիելսին, որը հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգություններ կատարելու մեջ մեղադրելուց հետո։ Քարդաշյանին որոնել են մոտ 26,4 մլն անգամ։

 Ուշագրավ
Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում
Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են