ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Արագածոտնի Զարինջա գյուղում բնակարանամուտ են նշել12 դեկտեմբերի 2018 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակարանամուտ է նշվել: Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, ձմռան երկրորդ տասնօրյակն ամենասպասվածն է դարձել նրանց համար: Նման ձեռքբերումը կարևոր է բոլորի՝ ծրագիրն իրականացնողների, շինարարության շուրջ համախմբված կամավորների և երկարատև սպասումից հետո՝ տան տեր դարձածների համար: Աթոյանները կիսակառույց շինություն էին ձեռք բերել չորս տարի առաջ: Այդտեղ ապրելու՝ նրանց ձգտումն ավարտվել էր անհաջող փորձով. կիսաքանդ հատակով, կաթացող տանիքով, շարքից դուրս եկած դուռ-պատուհաններով շինության ներսում դիմացել էին ընդամենը երկու ամիս: Արամն իր ընտանիքով ստիպված էր եղել նորից վերադառնալ հայրական օջախ և ապրել եղբոր ընտանիքի հետ. 11 հոգով՝ նույն հարկի տակ: «Երբ տունը գնեցինք, բոլորս շատ ուրախ էինք. համոզված էինք, որ ոչ միայն իմ, այլև եղբորս ընտանիքը տան տեր պիտի դառնար: Ծնողներս էլ կապրեին հանգիստ ու առանց նեղվածքի: Երկու ամիս կիսակառույցում ապրելու փորձերից հետո, ստիպված՝ կրկին հայրական տուն տեղափոխվեցինք… անհնար էր այդ պայմաններում ապրելը: Այս ծրագիրը միանգամից երկու ընտանիքի երջանկության պատճառ է դարձել: Էլ ի՞նչ կարող է երազել մարդը, եթե ոչ՝ իր սեփական անկյունն ու տանիքը: Շնորհակալ ենք»,- ասել է ընտանիքի հայրը՝ Արամը: Կիսակառույց տան շինարարական աշխատանքներին մասնակցել են նաև գործընկեր կազմակերպությունների կամավորները: Նրանց աջակցությամբ, Աթոյանների կիսակառույցի շինարարությունն ավարտվել է սեղմ ժամկետներում: Ընտանիքը բնակարանամուտը նշել է աջակցողների հետ: «Այս ծրագիրը թույլ է տալիս աջակցել այնպես, որպեսզի խնդիրների մեջ հայտնված քաղաքացին դրանք հաղթահարի արժանապատվությամբ: Դա շատ կարևոր է մեզ համար: Մեր գործակցության հիմքում դրված է այդ չափանիշը: Նա, ում հաջողվում է դուրս գալ անհաղթահարելի թվացող վիճակից, պետք է չկաշկանդվի նաև հետագայում: Մենք մերժում ենք անտարբերությունը և ակնկալում, որ բնակարանի տեր դարձած յուրաքանչյուր ընտանիք մեկընդմիշտ հրաժեշտ տա հուսահատությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Հերթական բնակարանամուտն ենք տոնում՝ ջերմ զգացողությամբ: Հանապազօրյա հացը սեփական քրտինքով վաստակող այս շինական ընտանիքը տարիների ընթացքում կորցրել էր սեփական տանիքն ունենալու հույսը: Այսօր նորոգվել է և՛ այդ հույսը, և՛ ապագայի նկատմամբ լավատեսությունը: Կարող եմ արձանագրել, որ մեկ ընտանիքի աջակցելով՝ սա փաստացի երկու ընտանիքի խնդիր լուծելու հիանալի հնարավորություն էր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |