Զոհված ոստիկանի կինը Սեֆիլյանին կոչ է արել իր անունից չխոսել

Զոհված ոստիկանի կինը Սեֆիլյանին կոչ է արել իր անունից չխոսել

PanARMENIAN.Net - 2016 թվականի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի գրավման ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կին Արփինե Թումասյանը լրագրողների հետ զրույցում հակադարձել է իր ամուսնու մահվան հանգամանքների շուրջ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին:

Սեֆիլյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է «Սասնա ծռերի» և ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների ընտանիքների հանդիպմանը:

«Ժիրայր Սեֆիլյանին ասում եմ՝ թող որևէ մեկի անունից չխոսի, չասի, թե ինձ որևէ մեկը հորդորել է (չհանդիպել իրենց հետ-խմբ): Ով կասի, որ ինձ ինչ-որ մեկը հորդորել է, պատասխանատվության եմ ենթարկելու: Ինձ անգամ Օսիպյանը չի կարող ասել: Ես մեծ կորուստ եմ ունեցել, պայքարելու եմ մինչև վերջ: Եկան մեր տները քանդեցին, հիմա էլ դատարանում արդարություն են պահանջում: Մեր ամուսինների արյան գնով դուրս են եկել՝ քայլում են: Երկու տարի ձայն չեմ հանել, բայց հիմա մինչև վերջ պայքարելու եմ», - ասել է Արփինե Թումասյանը:

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---