Փաշինյան. Բանակի համար 2.5 մլրդ դոլար գտնելու համար պետք է լրջագույն աշխատանք տանել

Փաշինյան. Բանակի համար 2.5 մլրդ դոլար գտնելու համար պետք է լրջագույն աշխատանք տանել

PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է 2.5 մլրդ դոլար ներդնել:

«Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է կարողանանք մոտ 2.5 միլիարդ դոլար ներդնել: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանել: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է»,- ասել է։

Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև ռազմարդյունաբերական համալիրն արդիականացնելու անհրաժեշտության մասին: Նա հավելել է, որ այդ խնդրի լուծումը կապված է Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու կառավարության տեսլականի հետ:

2019-ի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը կհատկացվի 307 մլրդ դրամ, որից 300,5 մլրդ դրամը՝ ռազմական պաշտպանության ոլորտին։ Ոլորտին հատկացվող ծախսերը, այսպիսով, կաճեն մոտ 25%-ով՝ 2018-ի 246․8 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում, ընթացիկ տարվա ռազմական բյուջեն 2017-ի ցուցանիշը գերազանցել է 17.6%-ով։ Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերն առաջին անգամ գերազանցել են $600 մլն-ի շեմը՝ կազմելով $626.3 մլն։

Սա նշանակում է, որ նպատակին հասնելու համար, ռազմական ոլորտին հատկացվող գումարները պետք է շեշտակիորեն ավելանան:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---