Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքվում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նիստին:

«ՌԴ ԱԳ նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահը, հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին, այդ օրն է նախատեսված: Բացի այդ, հանդիպումներ կլինեն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Կքննարկվեն երկկողմ գործակցության առանցքային հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»,-ասել է Զախարովան ճեպազրույցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---