ԱՄՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում13 դեկտեմբերի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս: Այդ մասին ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնի հայտարարության մեջ: Նրա մեկնաբանությունը հաջորդել է Էրդողանի հայտարարությանը՝ YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատների դեմ Անկարայի հարձակման նախապատրաստման մասին: «Միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում լուրջ մտավախություններ են առաջացնում, հատկապես, եթե ԱՄՆ զինովարականներ լինեն մոտակայքում»,-ասել է Ռոբերթսոնը, հայտնում է Deutsche Welle-ն: «Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,-հավելել է նա: ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ Վաշինգտոնը խոստովանում է, որ անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը Թուրքիա-Սիրիա սահմանին, միևնույն ժամանակ Ռոբերթսոնը մատնանշել է այն դերը, որ ունեցել են քրդական ջոկատներն ԻՊ դեմ պայքարում: YPG ջոկատները գործում են միայն Սիրիայում, մոտ են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ին: Թուրքիան երկու կազմակերպությունները համարում է ահաբեկչական, սակայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ահաբեկչականների ցանկում են ընդգրկել միայն ՔԱԿ-ը: Մինչդեռ YPG ջոկատները հզոր դիմադրություն են խոստանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |