Նազարբաևն աջակցում է Բելառուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում

Նազարբաևն աջակցում է Բելառուսին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում իր աջակցությունն է հայտնել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդի:

«Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշեցին սատարել Ձեր թեկնածությանը, որն առաջադրել էր Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպումները կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, այժմ Ղրղզստանն է նախագահում ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ Ձեր հանդիպումները հաջող են անցել»,-ասել է Ղազախստանի նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության վրա հղումով:

Նազարբաևը կարծում է, որ Զասն ունի բոլոր անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքներն այդ պաշտոնում աշխատելու համար: «Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն եք ստացել: Աշխատել եք Բելառուսի գլխավոր շտաբում, ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք աջակցում ենք Ձեզ»,-ասել է Նազարբաևը:

Նազարբաևը նաև կարևորել է ՀԱՊԿ արդյունավետ աշխատանքի ապահովումը:

Ինչպես ավելի վաղ ասել էր Նազարբաևը, նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում որոշվեց, որ ՀՀ ներկայացուցչից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը: Ավելի ուշ Լուկաշենկոն հայտարարեց, որ նա 3 թեկնածու ունի այդ պաշտոնի համար:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---