Իրանի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան13 դեկտեմբերի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանում իրանցի գործարարների մարտահրավերները» գործարար կոնֆերանսը, որը կայանալու էր դեկտեմբերի 14-ին, խափանվել է: Միջոցառման կազմակերպիչն էր «Վրաստանի իրանցի ներդրողների միությունը»: Ըստ կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեկի, խորհրդաժողովը հետաձգվել է, քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Վրաստան մուտքի արտոնագրերի մերժումներն Իրանի քաղաքացիների համար: «Ներդրողներն Իրանից հատուկ գալու էին կոնկրետ ներդրումային ծրագրերով և նպատակներով: Նրանցից 2-ին, որոնք եկել էին դեկտեմբերի 11-ին, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան և նրանք հետ են վերադարձել: Ինչպես հայտնի է, Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես կոչ է արել իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստան այցելելուց, մինչ թյուրիմացության շտկումը: Հաշվի առնելով այդ ամենը, խորհրդաժողովին ներկա չէր լինելու Վրաստանում Իրանի դեսպանը, ուստի միջոցառումը հետաձգվել է»,-ասել է միության նախագահը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ըստ Հալեկի, «Իրանցի ներդրողների միությունը» նպատակ ունի աջակցելու Վրաստանի և Իրանի գործարարներին, ներդրումներ բերել Վրաստան և այլն: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Հայաստանյան շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչները ելույթ են ունենում Fastexverse վիրտուալ տիրույթում ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա |