5 սեպտեմբերի 2002 - 22:51 AMT
ՈՒՌԱԼԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՖԻՐՄԱՆԵՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՈՒԺ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ռուսաստանի Սվերդլովսկի շրջանի շինարարական ֆիրմաները մտադիր են աշխատուժ որոնել Հայաստանում, ինչպես նաեւ Ադրբեջանում եւ Տաջիկստանում: Այդ մասին ասվել է մասնագիտացած հանձնաժողովի նիստում, որը կայացել է շրջանի առաջին փոխվարչապետ Գալինա Կովալյովայի ղեկավարությամբ: Նիստում նշվել է, որ ընկերությունները մտադիր են այդ երկրներից հրավիրել ավելի քան 70 որմնադիր, ծեփող բանվոր, ատաղձագործ: Ինչպես հաղորդել են պոտենցիալ գործատուները, տեղի զբաղվածության ծառայությունը չի կարողանում ապահովել ձեռնարկությունների պահանջը տեղական կադրերի հաշվին: