«Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպմանը հայ երկրպագուն Արցախի դրոշով խաղադաշտ է մտել

«Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպմանը հայ երկրպագուն Արցախի դրոշով խաղադաշտ է մտել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին մրցափուլում հանդիպել են Լոնդոնի «Արսենալն» ու ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը։

Հանդիման ընթացքում խաղադաշտ է ներխուժել Արցախի Հանրապետության պետական դրոշով հայ երկրպագու։

Նա նաև կրել է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկ։ Խաղադաշտում Արցախի դրոշը ծածանելուց հետո, նրան հեռացրել են անվտանգության աշխատակիցները։

Ի դեպ, խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Արսենալի»։

Photo by GettyImages/ Marc Atkins
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---