Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել

Մոսկվան Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել

PanARMENIAN.Net - «Ռոսատոմն» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համագործակցություն է առաջարկել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում, որը ներառում է նաև ԱԷԿ-ի կառուցում: Այդ մասին լրագրողներին է հայտնել աղբյուրն ատոմային ոլորտում, որն իրազեկ է բանակցությունների ընթացքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, բայց գործող ԱԷԿ չկա: «Ռոսատոմն» առաջարկություն է արել՝ նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ուղի. մեկը՝ շատ արագացված անմիջապես սկսել: ԽՍՀՄ տարիներին այնտեղ նույնիսկ արդեն ընտրել էին հարթակը ԱԷԿ-ի կառուցման համար»,-ասել է աղբյուրը: Ըստ նրա, Մոսկվայի առաջարկած երկրորդ ուղին ենթադրում է համագործակցության աստիճանական աճ միջուկային ոլորտում:

«Կարելի է չշտապել՝ սկզբից հետազոտական միջուկային ռեակտոր ստեղծել, կադրեր պատրաստել: Այդպես 5-6 տարի աշխատել, հետո դուրս գալ ԱԷԿ-ի կաուցմանը»,-ասել է նա:

Աղբյուրը նշել է նաև, որ երկու երկրների միջև արդեն նախնական բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքում էլ «Ռոսատոմը» մշակել է առաջարկություններն ու ներկայացրել Ադրբեջանի նախագահի քննարկմանը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---