ՊԲ նոր հրամանատար ու շտաբի պետ է նշանակվել![]() 14 դեկտեմբերի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտԼևոն Մնացականյանն ազատվել է պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին: Կարեն Աբրահամյանը զբաղեցնում էր Պաշտպանության բանակի շտաբի պետի պաշտոնը: Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել գնդապետ Ջալալ Հարությունյանը: Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։ ԶԼՄ-ները դեկտեմբերի 12-ի երեկոյան լուրեր տարածեցին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի մասին։ Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի», Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մնացականյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը հավանաբար կստորագրի դեկտեմբերի 13-ին: Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայտարարվեց, որ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի վերաբերյալ հրամանագիր չկա։Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր, ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |