Փաշինյանը ցավակցել է Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության կապակցությամբ

Փաշինյանը  ցավակցել է Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության  կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Խորը վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ: Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն: Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին», - մասնավորապես, ասված է հեռագրում։

Դեկտեմբերի 11-ի եկեկոյան Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի ամանորյա տոնավաճառում տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 12 մարդ, նրանցից 6-ի վիճակը ծանր է։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---