Չավուշօղլու. Անկարան կշարունակի սատարել Բաքվին ԼՂ կարգավորման հարցում

Չավուշօղլու. Անկարան կշարունակի սատարել Բաքվին ԼՂ կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Թուրքիան կշարունակի ուժերի ներածին չափով աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,-ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Interfax.az-ը:

Նախարարը հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ են միմյանց աջակցում:Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն, առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների:

2018-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---