Լուկաշենկո․ Պուտինի հետ ասացինք՝ «Սերժ, տուր 5 շրջանը», հրաժարվեց14 դեկտեմբերի 2018 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանին տալ ԼՂՀ «անվտանգության գոտին» կազմող 7 շրջանից 5-ը, սակայն վերջինս հրաժարվել է։ Բելառուսական Belta-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա նշել է, որ հարցը քննարկվել է Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում (հավանաբար՝ 2016-ի հոկտեմբերիյան ժողովը՝ խմբ․ )։ ՌԴ-ն ու Բելառուսը միասնական մոտեցմամբ էին հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով այնտեղ սեփական զորքերն ուղարկել։ «Ազնվորեն ասել եմ․ լսիր, ինչպես նրանք են ասում, օկուպացրել եք 7 շրջան։ Ես ու Պուտինը միասնական դիրքորոշում հայտնեցինք՝ Սերժ, տուր այդ 5 շրջանը։ Ո՞րն է պատճառը չվերադարձնել դրանք, չէ որ դատարկ են։ Նա էլ ասում է՝ որ վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն։ Եվ ես ու Պուտինը հստակ ասացինք, որ մեր զորքը կմտցնենք, որ դա թույլ չենք տա։ Ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել (հավանաբար՝ նկատի ունի, որ փոխանցել են տեսակետն ադրբեջանցիներին նաև այլ առիթով՝ խմբ․ )։ Նա ասաց՝ ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում», - պատմել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նշել է, որ զարմացած էր։ «Ինչու՞ չեն ուզում։ Դատարկ է այդ 5 շրջանը։ Դա առաջին քայլն էր։ Այդ դեպքում ՀՀ-ն էլ, Ադրբեջանն էլ և ՀԱՊԿ-ում, և ԵԱՏՄ-ում կլինեին։ Դա պայմանն էր, որով Ադրբեջանը կմտներ այդ կազմակերպություններ։ Ինչու՞ հրաժարվեցիք։ Լավ՝ Բելառուսը։ Ռուսաստան է երաշխավոր կանգնել, որ երբեք չի լինի պատերազմ, եթե ազատեք այն շրջանները, որոնք, դուք ընդունում եք, որ ադրբեջանական են։ Ղարաբաղի մասին չէր խոսքը», - ասել է նա։ Նա նաև պատմել է, որ կոնտակտներ է ունեցել Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ ՀՀ տարածքով ադրբեջանական գազամուղ անցկացնելու հարցով։ «Խողովակ էին քաշում, կարծեմ, գազ էր, ու այն գնաց՝ ՀՀ-ն շրջանցելով։ «Ասում է՝ պետք է լուծել այդ խնդիրը (հավանաբար՝ Ալիևի խոսքերը նկատի ունենալով – խմբ․) , ես այդ խողովակը կանեմ, կօգնեմ վերականգնել Հայաստանը։ Փող այն ժամանակ անհաշվելի քանակով ունեին։ Ես գնացի Սերժ Ազատիչի մոտ ու փոխանցեցի առաջարկը։ Էլի հրաժավրեցին», - նշել է Լուկաշենկոն։ Ընթերցեք նաև՝Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է բելառուսական «Պոլոնեզներից» Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |