Մինսկը պնդում է՝ ՀԱՊԿ-ը պիտի բելառուս նախագահի

Մինսկը պնդում է՝ ՀԱՊԿ-ը պիտի բելառուս նախագահի

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ բելառուս թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Խայտառակություն է, որ չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին »,-ասել է նա Մինսկում ռուսական լրատվամիջոցներին:

«Ես տալիս եմ ձեզ գործող պետքարտուղարի, երիտասարդ գեներալի (Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի մասին է խոսքը՝ խմբ.): Խելացի տղա է, շատ փորձառու, շտաբում աշխատած: Նա պետքարտուղար է, նրան բոլոր նախագահները ճանաչում են»,-ասել է նա, հայտնում է Interfax.az-ը:

Նա հիշեցրել է, որ առաջարկել է, որպեսզի Զասն այցելի երկներից յուրաքանչյուրը, այդ թվում Հայաստան: «Եթե պատրաստ եք նրան ընդունել, լսել…Կարող եք չհամաձայնվել նրա թեկնածությանը, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց խոսեք հետը: Գուցե նա ձեր համար ցանկացած հայից լավը լինի: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից: Չէ որ մենք յուրայիններ ենք»,-ասել է նա:

«Ես դա անում եմ, որպեսզի այսուհետ նշանակենք գործող տաղանդավոր գեներալների, որպեսզի ցույց տանք ՀԱՊԿ նշանակությունը»,-ասել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշագրավ մանրամասներ է հայտնել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։Նա ասել է, որ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վեճի համար։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---