Թրյուդոն շնորհավորել է Փաշինյանին «բարձր մակարդակի ընտրությունների առթիվ»15 դեկտեմբերի 2018 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում և իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար և կարևորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը: Վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարևոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաև կառավարման բարձր ստանդարտներ: «Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի և ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ: Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարևոր է անկախ դատական համակարգի առկայությունը և հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում: Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարության միևնույն տելականը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |