Մարության. Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան15 դեկտեմբերի 2018 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Մոտ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական հիմքերի վրա: Երևան համայնքը, ի դեմս նոր վարչակազմի, հանձնառու է լուծել կենդանիների և մարդկանց անվտանգ շփման խնդիրը: Այս ուղղությամբ արմատապես նոր մոտեցումներ են որդեգրվել, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Ցավով ու վրդովմունքով պետք է նշեմ, որ նախկինում մեր քաղաքում հանուն մարդկանց անվտանգության ու հարմարավետության ընտրվել էր կենդանիների ոչնչացման մեթոդը: Անգամ մի կողմ թողնելով այս ոլորտում ֆինանսական և այլ կարգի չարաշահումները, մենք այսօր փաստում ենք, որ նախկին պրակտիկան անմարդկային է, ժամանակավրեպ և անարդյունավետ»,- նշել է քաղաքապետը: Ընդգծելով Երևանի քաղաքապետարանի և «Փրո Փոուզ» կազմակերպության միջև համագործակցության հաստատումը՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ այն կլինի արդյունավետ ու հանուն մարդկանց և կենդանիների բնականոն համակեցության: «Ես պաշտոնապես հայտարարում եմ. մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան: Մենք այսուհետ չենք պայքարելու կենդանիների դեմ, մենք պայքարելու ենք հանուն մարդկանց և կենդանիների նորմալ համակեցության, որպեսզի մեր քաղաքում իրենց հարմարավետ ու անվտանգ զգան և մարդիկ, և կենդանիները»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Այնուհետ Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև ստորագրվել է կենդանիների հիմնախնդիրների վերահսկման մասին համագործակցության հուշագիր: Մասնավորապես, ըստ հուշագրի, կենդանիների բարեկեցությանն ուղղված ծրագրեր կիրականացվեն ոլորտի կարգավորման, հանրային վերահսկողության հաստատման, կանոնակարգերի մշակման, ռազմավարական ծրագրերի և կրթական նախագծերի իրականացման ու մի շարք այլ ուղղություններով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |