«Հեռուստամարաթոն-2018»-ի հավաքած գումարն աճել է՝ $2.8 մլն է նվիրաբերել Սամվել Կարապետյանը

«Հեռուստամարաթոն-2018»-ի հավաքած գումարն աճել է՝ $2.8 մլն է նվիրաբերել  Սամվել Կարապետյանը

PanARMENIAN.Net - «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո «Հայաստան» հիմնադրամի հանգանակած ընդհանուր գումարն աճել է, որովհետև ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 2 միլիոն 800 հազար դոլար: Այդ մասին հայտնել է «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Հիմնականում Ղարաբաղ է ուղղվելու այդ գումարը, դրանից 900 հազար դոլարի կարգի, մինչև 1 միլիոն, տրվելու է չորրորդ երեխա ունեցող ընտանիքներին: Կարծեմ 4 հազար դոլարի սահմաններում է ամեն ընտանիքին՝ չորրորդ երեխայի համար, նաև այնտեղ երիտասարդական կենտրոն է կառուցվում, և այդ կենտրոնի շինարարությունը շարունակելու է համահայկական հիմնադրամը մնացյալ գումարներով», ասել է Արշամյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ Արշամյանի, հեռուստամարաթոնի օրը հանգանակվել էր 11 միլիոն 109 հազար 631 դոլար: Թարմ տվյալներով խոսքը առնվազն 14 միլիոն 115 հազար 940 դոլարի մասին է:

«Հեռուստամարաթոն-2018»-ից հետո լրատվամիջոցները գրել էին, թե 2018-ին հիմնադրամին, փաստորեն, հրաժարվեցին գումար փոխանցել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները:

Ըստ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի՝ 14 միլիոն 115 հազար դոլարն ամբողջական թիվը չէ, և հանգանակած ընդհանուր գումարը սպասվում է, որ կաճի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---