Որքան մանդատ կստանան ԱԺ անցած ուժերը

Որքան մանդատ կստանան ԱԺ անցած ուժերը

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մոտ 71%-ով հաղթած «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, այդ թվում՝ 4 մանդատ կտրվի ազգային փոքրամասնություններին՝ ռուս, եզդի, ասորի, քուրդ համայնքները ներկայացնող պատգամավորների։

Ըստ Ընտրական օրենսգրքի, մյուս քաղաքական ուժերի մանդատների թիվը չպետք է պակաս լինի մեծամասնություն կազմող ուժի մանդատների 1/3-ից, տվյալ դեպքում պետք է լինի 44։ Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, դրանց համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---