270 մլն դրամ՝ ՔԿՀ-ների հիմնանորոգմանը17 դեկտեմբերի 2018 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր պաշտանավարման ընթացքում 270 մլն դրամ է հատկացվել քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգմանը: «Վերջին 10 տարում առաջին անգամ պետական բյուջեից միջոցներ են հատկացվել այս նպատակով: Մոտ 270 մլն դրամ է հատկացվել, որպեսզի կապիտալ վերանորոգում իրականացվի կոյուղու և մի շարք այլ հանգույցներում, մասնավորապես` «Նուբարաշեն», «Վարդաշեն» «Սևան» քրեակատարողական հիմնարկներում: Ասեմ ավելին, այս մրցույթները արդեն անցկացվել են և շուրջ 100 միլիոն դրամ այդ 270 միլիոն դրամից խնայվել է և կվերադարձվի պետական բյուջե»,- ասել է Զեյնալյանը: Նրա խոսքով` Երևանի երեք և Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հոկտեմբերի 27-ի գործով զինված խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |