ՌԴ-ն հստակեցրել է Լավրովի խոսքը. Նա կենսաբանական լաբորատորիաներն է նկատի ունեցել

ՌԴ-ն հստակեցրել է Լավրովի խոսքը. Նա կենսաբանական լաբորատորիաներն է նկատի ունեցել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հստակեցրել է այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը ՀՀ հետ կնքվելիք «Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայության» մասին փաստաթղթի վերաբերյալ, որի մասին նա ասել էր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի, Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը»,-ասել է նա:

Ըստ Լավրովի, դա թույլ կտա թափանցիկ դարձնել օտարերկրյա կենսաբանական լաբորատորիաների աշխատանքը: Նա հավելել է, որ թեև Հայաստանն ու Վրաստանը բացել են լաբորատորիաները ՌԴ դիվանագետների համար, սակայն այնտեղ ստուգումներ պետք է անցկացնեն մասնագետները, ոչ թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունն, ասել էր, որ կոնտեքստից հասկանալի է, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորոտորիաների մասին:

Ռեֆերենս լաբորատորիաները գործում են մի քանի հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, ՀՀ-ում, Ադրբեջանում և Ուզբեկստանում: 2018-ի օգոստոսին ՌԴ ՊՆ ներկայացուցիչներին թույլ է տրվել այցելել Երևանում և Գյումրիում գտնվող լաբորատորիաներ: Այդ մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---