ՀՀԿ-ն հաստատել է․ Կարապետյանը լքել է կուսակցությունը18 դեկտեմբերի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հաստատել է տեղեկությունը, համաձայն որի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Թադևոսյանը հայտնել է նաև, որ նախկին վարչապետը կուսակցությունից դուրս գալու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին: Նա հավելել է նաև, որ Հեղափոխությունից հետո կուսակցությունը լքողների թիվը մեծ է: Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 2016 թվականին, նա նույն թվականին նաև անդամագրվել է կուսակցությանը՝ դառնալով առաջին փոխնախագահ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |