The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել

The Economist-ը Հայաստանը  «Տարվա երկիր»  է ճանաչել

PanARMENIAN.Net - Բրիտանական The Economist հեղինակավոր ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»:

Տիտղոսին արժանանում են ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ ազգային խոհանոցն ունեցող երկրները, այլ տարվա ընթացքում մեծ հաջողություն և առաջընթաց գրանցած երկրները:

Ամսագիրը գրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է շրջանցել իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով կառավարության ղեկավար:

«Փողոցները «լցվեցին» բողոքի գործողություններով: Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ և մորուքավոր պատգամավորը և նախկին լրագրողը, ստանձնեց վարչապետի պաշտոնն օրինական ճանապարհով՝ կոռուպցիայի և ոչ կոմպետենտության հանդեպ զզվանքի ալիքի ուղեկցությամբ: Նրա նոր կուսակցական դաշինքը ընտրություններին ստացավ ձայների 70%-ը: Պուտինանման տիրակալը հեռացվեց, և ոչ ոք չսպանվեց», - գրել է ամսագիրը:

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում հայ-ադրբեջանական հակամարտությանը:

«Մի նախազգուշացում. Հայաստանի տհաճ տարածքային վեճն Ադրբեջանի հետ չի լուծվել և կարող է նորից բռնկվել: Սակայն անհանգիստ տարածաշրջանում գտնվող հինավուրց և հիմնականում վատ ղեկավարություն ունեցած ազգն ունի ժողովրդավարության և վերականգնման հնարավորություն: Այդ իսկ պատճառով՝ Հայաստանը մեր տարվա երկիրն է: Shnorhavorum yem!»,- գրել է պարբերականը՝ հայերենով շնորհավորելով հայ ժողովրդին:

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է