ՌԴ-ից բացի ԵՏՄ մյուս անդամները կողմ են արտահայտվել Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՌԴ-ից բացի ԵՏՄ մյուս անդամները կողմ են արտահայտվել Բելառուսի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ղրղզստանը սատարում է Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցում: Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժենեբեկովը:

«Նախագահությունը ՀԱՊԿ-ում անցել է Ղրղզստանին, ես արդեն ընդունել եմ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցեցինք և ես ստորագրեցի որոշումը»,-ասել է Ժենեբեկովը մամուլի ասուլիսում, հայտնում է Interfax.by-ը:

«Կարծում եմ, որ մենք չպետք է առանց գլխավոր քարտուղարի թողնենք այնպիսի կարևոր և անհրաժեշտ կազմակերպություն, ինչպիսին ՀԱՊԿ-ն է»,-ասել է Ղրղզստանի նախագահը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պատրաստակամություն է հայտնել սատարելու Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:Զասին իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսի ներկայացուցիչն է զբաղեցնելու:«Մենք լուծել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը», - ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ կառույցի անդամ երկրների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին:Ավելի ուշ Երևանը հերքել է ուկաշենկոյի հայտարարությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին անցնելու մասին։ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշել է, որ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,– նշել էր նա։

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել է Երևանի ու Մինսկի միջև լարվածության առաջացման պատճառ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---