Կարասին. Ակնկալում ենք, որ ՀՀ-ն խիզախություն կունենա դիմակայելու ԱՄՆ շանտաժին

Կարասին. Ակնկալում ենք, որ ՀՀ-ն խիզախություն կունենա դիմակայելու ԱՄՆ շանտաժին

PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր իշխանությունները խիզախություն կունենան դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կկայացնեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Հայաստանում 2018-ի կտրուկ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքին և արտաքին քաղաքական գործերին գնալով ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է Կարասինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերին Երևան այցելության ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ամերիկյան զենքն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»: Նա խորհուրդ է տվել Երևանին իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»:

Ըստ դիվանագետի, Բոլթոնը հայ ժողովրդի պատմական փորձը վիրավորական կերպով «պատմական կլիշե» է անվանել, ինչպես նաև «կարգադրել է Հայաստանին ամերիկյան զենք գնել և որքան հնարավոր է արագ միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին»: «Եթե այդպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանելի կողմը, ապա կարելի է պատկերացնել, ինչ «թևերի ոլորում» է կատարվում կուլիսներում»,- ասել է Կարասինը:

«Հուսով ենք, որ ՀՀ ներկայիս ղեկավարությունը, որը ստացել է անհրաժեշտ մանդատը ԱԺ ընտրություններում, խիզախություն կունենա դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը և կպաշտպանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր ինքնիշխան իրավունքը՝ առաջնորդվելով ազգային շահերով»,-ասել է ռուս դիվանագետը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարության մասին, որ ՀՀ-ն կարող է ամերիկյան զենք գնել, ասել է, որ Հայաստանն ամերիկյան զենք գնելու առաջարկ չի ստացել: Նա հավելել է նաև, որ երբ Հայաստանը դժգոհություն է հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ՝ շեշտում է, որ «չի կարող վերաբերվել դրան որպես զուտ գործարքի, այլ ընկալում է որպես զենք, որը խլում է հայրենակիցների կյանքը՝ զինվորների, քաղաքացիական բնակչության»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---