Մարտի 1-ից Ապրիլյան պատերազմ. Ինչով է հայտնի Փաշինյանի նոր խորհրդականը

Մարտի 1-ից Ապրիլյան պատերազմ.  Ինչով է հայտնի Փաշինյանի նոր խորհրդականը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է մի քանի փաստ նրա մասին:

Կոչումով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը:

Նա հեռացվել է պաշտոնից պատերազմից անմիջապես հետո՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ: Նրա պաշտոնանկության վերաբերյալ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրվել:

2018 թվականի փետրվարին Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնում:

Կարապետյանը նաև ընդգրկված է եղել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի արձակած հույժ գաղտնի 0038 հրամանում: Փաստաթղթի համաձայն՝ նա Երևանի կայազորի պետի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, տեղակալն էր:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ այս հրամանով զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացների մեջ՝ տապալելով Սահմանադրական կարգը:

2018 թվականի հուլիսին կալանավորվել էր 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը: Նա ավելի ուշ ազատ էր արձակվել գրավի դիմաց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---