ՌԴ-ն արգելել է վարակված ցիտրուսայինների ներկրումը Թուրքիայից

ՌԴ-ն արգելել է վարակված ցիտրուսայինների ներկրումը Թուրքիայից

PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից ՌԴ ներկրել 128,7 տոննա վարակված ցիտրուսային:

«Դիտարկման արդյունքում դեկտեմբերի 18-ին թույլ չի տրվել ՌԴ ուղարկել «Նովա» տեսակի մանդարինի երեք խմբաքանակ՝ 61,5 տոննա, և «Վաշինգտոն Նավել» տեսակի նարնջի երեք խմբաքանակ՝ 67,2 տոննա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին շրջանում Ռոսսելխոզնադզորը բազմիցս է արգելել վարակված ցիտրուսայինների ներկրումը Թուրքիայից, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ ծառայությունը բանակցություններ է վարել Թուրքիայի ներկայացուցիչների հետ, քանի որ այդ երկրից ներկրվող ցիտրուսայինները վարակված են միջերկրածովյան պտղային ճանճով: Թուրքական կողմն ընդունել է, որ նման իրավիճակ է ստեղծվել՝ պարզաբանելով, որ 2018-ին Թուրքիայում առավել բարենպաստ եղանակային պայհմաններ են եղել այդ վնասակար միջատի բազմացման համար, իսկ գյուղացիների ձեռնարկած միջոցներն արդյունավետ չեն եղել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---