Ամանորին մի շարք թանգարաններ կաշխատեն![]() 19 դեկտեմբերի 2018 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Ամանորին՝ 2019-ի հունվարի 3-5-ը ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ բաց կլինեն այցելուների համար: Թանգարանները կաշխատեն ՀՀ մշակույթի նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով՝ Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ¬ների այցելությունն ապահովելու նպատակով: Ըստ մշակույթի նախարարության կայքի, հունվարի 3-ին, 4-ին, 5-ին` ժամը 12:00-16:00-ն աշխա¬տանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում. • Հայաստանի պատմության թանգարան • Հայաստանի ազգային պատկերասրահ • Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան • Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) • Սերգեյ Փարաջանովի թանգարան • Արամ Խաչատրյանի տուն-թանգարան • Երվանդ Քոչարի թանգարան • Օրբելի եղբայրների տուն-թանգարան • Գառնի և Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարններ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |