ԱԳՆ-ն` Կարասինին. ՀՀ-ն երկկողմ հարաբերությունները չի կառուցում ի վնաս այլ երկրների

ԱԳՆ-ն` Կարասինին. ՀՀ-ն երկկողմ հարաբերությունները չի կառուցում ի վնաս այլ երկրների

PanARMENIAN.Net - Հայաստանը մի երկրի հետ երկկողմ հարաբերությունները չի կառուցում ի վնաս այլ երկրների: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերը:

Ավելի վաղ Կարասինըհայտարարել էր, որ Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր իշխանությունները խիզախություն կունենան դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը և ինքնուրույն որոշումներ կկայացնեն: «Հայաստանում 2018-ի կտրուկ փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը նրա ներքին և արտաքին քաղաքական գործերին գնալով ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է Կարասինը:

«Բազմիցս ենք նշել` Հայաստանը իր հարաբերություններն այլ երկրների հետ հետևողականորեն կառուցում է ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերություններն ի վնաս այլ երկրների: Այդ դիրքորոշումը հետագայում ևս կլինի մեր արտաքին քաղաքականության հիմքում»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հոկտեմբերին Երևան այցելության ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ամերիկյան զենքն, ամեն դեպքում, ռուսականից լավն է»: Նա խորհուրդ էր տվել Երևանին իր միջազգային հարաբերություններում «ազատվել պատմական կլիշեներից»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---