Ամանորի գիշերը Թբիլիսիում տրանսպորտն անվճար կաշխատի

Ամանորի գիշերը Թբիլիսիում տրանսպորտն անվճար կաշխատի

PanARMENIAN.Net - Ամանորի գիշերը Թբիլիսիում հասարակական տրանսպորտն անվճար կաշխատի: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նա հավելել է, որ մետրոպոլիտենն ու ավտոբուսները կաշխատեն դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի 04:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչև 03:00-ն: Ըստ քաղաքապետի, 74 երթուղում 156 ավտոբուս կաշխատի՝ 30 րոպե պարբերությամբ, գրում է Sputnik-Գրուզիան:

Մետրոպոլիտենն անվճար կսպասարկի ուղևորներին նաև Սուրբ ծննդի գիշերը: Հունվարի լույս 7-ի գիշերը մետրոն Թբիլիսիում կաշխատի մինչև առավոտյան 04:00-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---