Ղարաբաղի հակամարտության հարցով «միջանկյալ որոշու՞մ է» գտնվել

PanARMENIAN.Net - Երեւանն ու Բաքուն «ոսկե հնարավորություն» ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: «Արդեն մի քանի տարի է մենք ձգտում ենք, որ գտնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Միջանկյալ որոշում արդեն կա, այն դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների վրա: Ես ցանկանում եմ ասել, որ այժմ ոսկե հնարավորություն է հայտնվել այդ հակամարտության կարգավորման համար: Այժմ ժամանակն է գտնել այդ որոշումը»,- ասել է Լենմարկերը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրձանին կիրակի օրը Աստանայում, հաղորդում է Ինտերֆաքսը:



Մինչ դեռ, Գորան Լենմարկերը նշել էր, որ ԵԱՀԿ ԽՎ 17-րդ նստաշրջանի օրակարգում, որը բացվել է այսօր Ղազախստանի մայրաքաղաքում, չկա Լեռնային Ղարաբաղի հարցը:



«Նստաշրջանի օրակարգում կա միայն Վրաստանի հարցը»,- ասել է Լենմարկերը: Խոսելով Վրաստանի մասին` նա հայտարարել է, որ ԵԱՀԿ բոլոր անդամների դիրքորոշումը «կայանում է Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման մեջ»: «Աբխազիան Վրաստանի մաս է, եւ մենք ցանկանում ենք խաղաղ որոշում գտնել համաձայնագրերի շրջանակներում»,- նշել է Լենմարկերը:



ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն առաջին անգամ է անցնում Ղազախստանում, որը 2010 թվականին լինելու է կազմակերպության գործող նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---