Փաշինյան. Ամերիկյան զենք գնելու հնարավորություն այս պահին չունենք

Փաշինյան. Ամերիկյան զենք գնելու հնարավորություն այս պահին չունենք

PanARMENIAN.Net - Հայաստանն այս պահին ամերիկյան զենք գնելու հնարավորություն չունի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ։ Դա հայտարարություն էր, կոնկրետ հնարավորություն և առաջարկություն չենք տեսնում»,-նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»:

«Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից», - ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---