ԱՄՆ-ն հեռանում է Սիրիայից

ԱՄՆ-ն հեռանում է Սիրիայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:

«Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ, հայտնում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը» Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Թոբիաս Էլվուդն իր հերթին «վճռական անհամաձայնություն է հայտնել Թրամփի դիրքորոշման հետ: «ԻՊ-ն վերածվել է ծայրահեղականության այլ ձևերի և սպառնալիքը դեռ շատ իրական է»,-գրել է նախարարը Twitter-ում:

Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---