Կիպրոսի նախագահ. Թուրքիայի միջամտությունը խանգարում է Կիպրոսի խնդրի կարգավորման փորձերին

PanARMENIAN.Net - Թուրքիայի միջամտությունը խանգարում է կարգավորման որոնումներին, որը վերջ կտա Կիպրոսի 34-ամյա բաժանմանը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը: Նրա խոսքերով, նա եւ կիպրոսաթուրք առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթը պետք է անկախ բանակցություններ վարեն, առանց Անկարայի կողմից հավանություն ստանալու անհրաժեշտության: «Ստատուս-քվոն խանգարում է բոլոր կիպրոսցիներին: Ես կոչ եմ անում Մեհմետ Թալաթին նստել բանակցությունների սեղանի շուրջ, առանց որեւէ պարտավորության որեւէ երկրի կամ արտասահմանյան ուժերի առաջ»,- ընդգծել է Խրիստոֆիասը: Նա նաեւ նկատել է, որ Թուրքիան որպես բարի կամքի դրսեւորում պետք է դուրս հանի իր զորքերի կեսը օկուպացված հյուսիսից: «Մենք կարող էինք արագ լուծել խնդիրը, սակայն, ցավոք, կախված ենք Թուրքիայի կամքից»,- ընդգծել է նա: Խրիստոֆիասը նշել է, որ Թուրքիան պետք է թողնի իր պահանջը կիպրոսցի թուրքերի անվտանգության երաշխավորը լինելու հարցում:



Կիպրոսի միավորվելուն պես Եվրամիությունը կերաշխավորի կղզու էթնիկ թուրքերի իրավունքների պաշտպանությունը: Միավորված Կիպրոսին նաեւ պետք չի լինի Հունաստանի դերը որպես կղզում կայունության երաշխավոր: Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թալաթին եւ «կիսվել կարծիքներով այն առումով, ինչի մասին մենք պայմանավորվել էինք անցյալում», հաղորդում է «Կիպրոսի Լրաբերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---