Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքիան ինտենսիվ աշխատանք է տանում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սա Անկարայի առաջին պաշտոնական հայտարարությունն է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայից:

«Այժմ մեր առջև Մանբիջն ու Եփրատի արևելքն են: Մենք ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է զինվորականը, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Մինչդեռ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերթսոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի ցանկացած միակողմանի գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում «անթույլատրելի է և լուրջ մտավախությունների առիթ է տալիս:: «Մենք նման գործողությունները կհամարենք անընդունելի»,-հավելել է նա:

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Եփրատի արևելյան ափին քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողություն սկսելու մտադրության մասին: YPG ջոկատները գործում են միայն Սիրիայում, մոտ են Թուրքիայում արգելված ՔԱԿ-ին: Թուրքիան երկու կազմակերպությունները համարում է ահաբեկչական, սակայն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ահաբեկչականների ցանկում են ընդգրկել միայն ՔԱԿ-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---