«Սպայկան» հարկային արտոնություն է ստացել. 28 մլրդ դրամի ներդրում կարվի20 դեկտեմբերի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 20-ի նիստում հաստատվել է «Սպայկա» ընկերությանը հարկային արտոնություններ տալու վերաբերյալ նախագիծը: Ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կազատվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և նյութերի ներմուծման մաքսատուրքից: Նախագծում նշվում է, որ «Սպայկայի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գյուղմթերքի վերամշակման մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 28 մլրդ դրամի ներդրում, որից 4.2 մլրդ դրամը՝ սեփական միջոցներից, 23.8 մլրդ դրամը` վարկային միջոցներից: Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 1600 աշխատատեղ՝ 190,000 դրամ միջին աշխատավարձով։ Նախատեսվում է ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 45 մլրդ դրամ, որից 15 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 25 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 5 մլրդ դրամի արտադրանքը՝ այլ երկրների տարածքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից Խուզարկվում են ԱԺԲ գրասենյակներն ու անդամների տները մոտ 40 հասցեում Խուզարկել են Ժիրայր Սեֆիլյանի, Արա Պապյանի և այլոց տները |