ԱԳՆ. ՀՀ կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական են՝ ռազմական ներկայության խնդիր չկա20 դեկտեմբերի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն, ուստի ՀՀ պարագայում ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը Մոսկվայի և Երևանի միջև նախապատրաստվող փաստաթղթի մասին, որով կերաշխավորվի ՀՀ կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: Սերգեյ Լավրովը հայտարարել է , որ Հայաստանի հետ փաստաթուղթ է նախապատրաստվում, որը կերաշխավորի օտարերկրյա զինվորականների բացակայությունը ԱՄՆ աջակցությամբ բացված կենսաբանական լաբորատորիաներում: «Կերաշխավորվի նաև դրանց թափանցիկ գործունեությունը»,-ասել է նա: Նա հավելել է, որ Հայաստանը բանակցություն չի վարում ՀՀ տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման շուրջ: «Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական համագործակցության մի մասն է, այդ հարցի շուրջ կա երկխոսություն: Իսկ կենսաբանական լաբորատորիաները Հայաստանինն են և դրանք միշտ ունեցել են և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ»,-ասել է Նաղդսալյանը՝ հավելելով, որ այնտեղ միայն հայ մասնագետներ են աշխատում: Լավրովն ասել էր նաև, որ թեև Հայաստանն ու Վրաստանը բացել են լաբորատորիաները ՌԴ դիվանագետների համար, սակայն այնտեղ ստուգումներ պետք է անցկացնեն մասնագետները, ոչ թե պետական գերատեսչությունների ներկայացուցիչները: Ռեֆերենս լաբորատորիաները գործում են մի քանի հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, ՀՀ-ում, Ադրբեջանում և Ուզբեկստանում: 2018-ի օգոստոսին ՌԴ ՊՆ ներկայացուցիչներին թույլ է տրվել այցելել Երևանում և Գյումրիում գտնվող լաբորատորիաներ: Այդ մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |