Վարչապետը, թե նախագահը. Ո՞վ կդիմի ժողովրդին ամանորյա ուղերձով

Վարչապետը, թե նախագահը. Ո՞վ կդիմի  ժողովրդին ամանորյա ուղերձով

PanARMENIAN.Net - Ամեն տարի Հայաստանի Հանրապետության նախագահը՝ որպես երկրի ղեկավար, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ուղերձով դիմում է ժողովրդին:

2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ն անցում է կատարել խորհրադարանական կառավարման համակարգի, և նոր Սահմանդրությամբ երկրի փաստացի ղեկավար է համարվում ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Նախագահը, ըստ Մայր օրենքի, պետության գլուխն է:

Միևնույն ժամանակ, Հայաստանն այժմ ղեկավարում է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

PanARMENIAN.Net ը փորձեց պարզել, թե ով է որպես երկրի առաջնորդ տարեմուտին հեռուստաեթերից շնորհավորելու հայ ժողովրդին:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հայտնեց, որ դեռևս որոշված չէ՝ ՀՀ նախագահը, թե վարչապետի պաշտոնակատարն է ամանորյա ուղերձ հղելու եթերից: Նա ասաց նաև, որ հեռուստաընկերությունը նույնպես սպասում է հստակեցման:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ամանորյա ուղերձ հղել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---