Կառավարությունը հերքում է գազի սակագնի վերաբերյալ որոշման գոյության մասին լուրերը

Կառավարությունը հերքում է գազի սակագնի վերաբերյալ որոշման գոյության մասին լուրերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին։ Այս մասին է հայտարարել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված հայտարարությունները ռուսական գազը սահմանին $215 1000 խմ դիմաց վաճառելու վերաբերյալ տեղեկությունը։

«ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Հավելեմ նաև, որ այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել», - Facebook-ի իր էջում գրել է Սիսեռյանը:

ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---