Բիթքոինի մայնինգն անշահութաբեր է դարձել

Բիթքոինի մայնինգն անշահութաբեր է դարձել

PanARMENIAN.Net - Բիթքոինի մայնինգն անշահութաբեր է դարձել, քանի որ այդ կրիպտոարժույթի ստացման ծախսերը սկսել են գերազանցել նրա փոխարժեքը: Այդ մասին գրում է Financial Times (FT)-ը՝ մայնինգային ընկերությունների և մասնավոր անձանց վրա հղումով:

Օրինակ, կասեցվել է բիթքոինների ստացման խոշորագույն ձեռնարկության կառուցումը Մեծ Բրիտանիայում, իսկ մայնինգային սարքավորումների Ebang, Canaan и Bitmain չինացի արտադրողները, որոնք մտադիր էին տեղաբաշխումներ անել Հոնկոնգի բորսայում, հետաձգել են IPO-ն, գրում է Lenta.ru-ն:

Nvidia ընկերությունը, որը տեսաքարտեր էր վաճառում մայնինգի համար, փակել է իր կրիպտոարտադրությունը: ԱՄՆ Gigawatt մայնինգային ընկերությունը նոյեմբերին հայտարարել է սնանկության մասին:

Առանց վնասի աշխատելու համար բիթքոինի արժեքը պետք է առնվազն 5000 դոլար լինի, գրում է FT-ն ոմն փորձագետների վրա հղումով: Դեկտեմբերի 20-ի դրությամբ փոխարժեքը 4800 դոլար է:

2017-ի դեկտեմբերին բիթքոինի փոխարժեքը որոշ կրիպտոարժութային բորսաներում գերազանցում էր 20.000 դոլարը՝ այժմյան անկումը կազմում է մոտ 80% արժույթի առավելագույն արժեքից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---