«Գահերի խաղի» աստղը պատմել է սերիալի վերջաբանի մասին20 դեկտեմբերի 2018 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Դերասան Ռիչարդ Մեդդենը, որը «Գահերի խաղում» կատարել է գլխավոր հերոսներից մեկի՝ Ռոբ Սթարքի դերը, The Hollywood Reporter-ի հետ զրույցում կիսվել է իր մտորումներով սերիալի մռայլ վերջաբանի մասին: «Կարծում եմ, վերջում այստեղ-այնտեղ թռչող երեք վիշապները կմնան, իսկ մյուս բոլորը կմեռնեն»,-կիսվել է նա իր ենթադրություններով: Ըստ Մեդդենի, որին անհայտ է իրական վերջաբանը, նա անհամբեր սպասում է նոր եթերաշրջանի մեկնարկին: Ըստ դերասանի, նկարահանումների տարիներին նա դարձել է «Գահերի խաղի» մոլի երկրպագուն և այժմ ուրախ է, որ ծանոթ չէ էպիզոդների սցենարներին և կարող է վայելել սյուժեի շրջադարձերը, գրում է Gazeta.ru-ն: Հուլիսին HBO հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը խոստացել էր, որ սագայի վերջաբանի մասին «հետո երկար են խոսելու»: «Դա հեռուստատեսության պատմության մեջ լավագույն շոուներից մեկն ավարտելու լավ տարբերակ է»,-ասել է նա: «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են հուլիսի սկզբին: Եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է 2019-ի գարնանը: Հեռուստասերիալը հեռարձակվում է HBO-ում 2011-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը |