Մեկ ԲԿ-ում միաժամանակ 6 զույգ երեխա է ծնվել

Մեկ ԲԿ-ում միաժամանակ 6 զույգ երեխա է ծնվել

PanARMENIAN.Net - Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) միաժամանակ վեց զույգ երեխա է ծնվել, հայտնում է Med Practic-ը:

Նրանցից երկու զույգը ծնվել է արտամարմնային բեղմնավորման, իսկ չորսը՝ բնական բեղմնավորման ճանապահով:

«Այս պահին մեր խնամքի տակ ունենք վեց զույգ նորածին, ինչն աննախադեպ է: Ի դեպ, նախորդ օրը կենտրոնից դուրս է գրվել յոթերորդ զույգը: Ըստ ժամկետի՝ ամենփոքր զույգը 28 շաբաթական հղիությունից ծնված նորածիններն են` 1500 գ և 1300 գ քաշով»,- այս մասին ասել է ՄՄԱՊԳՀԿ-ի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---