Սերգեյ Լավրովը Թուրքիայում քննարկելու է Ղարաբաղի հակամարտությունը եւ հայ-թուրքական սահմանի բացումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով լինելու է Թուրքիայում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, Սերգեյ Լավրովի այցելությունը Թուրքիա թույլ կտա մանրամասնորեն քննարկել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Իրաքի եւ Մերձավոր Արեւելքի կարգավորման հարցերը, Իրանի միջուկային ծրագիրն ու Կոսովոն, իրադրությունը Անդրկովկասում եւ Կենտրոնական Ասիայում, իրադրությունը Կիպրոսում: Նեստերենկոյի խոսքերով, Թուրքիայում Սերգեյ Լավրովը մտադիր է նաեւ քննարկել ռուս-թուրքական հարաբերությունների լայն շրջանակ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Թուրքական կողմի տվյալներով, քննարկվող հարցերի շարքում են լինելու նաեւ Ղարաբաղի հակամարտության հարցը եւ հայ-թուրքական սահմանի բացումը: Այցելության ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավարին կընդունեն նախագահ Ադբուլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Կողմերը քննարկելու են նաեւ փոխհարաբերությունները Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) շրջանակներում: Թուրքիայից հետո Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու, որտեղ կուղեկցի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Ադրբեջան նրա առաջին պաշտոնական այցելության ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---