Վանեցյան. Ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը20 դեկտեմբերի 2018 - 17:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բյուջեին կոռուպցիոն գործերով հասցվել է ավելի քանի 20 մլրդ դրամի վնաս: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ հավելելով, որ ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը: «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կոռուպցիայի դեմ հայտարարված է պատերազմ և մենք այդ ճակատում հասել ենք շոշափելի արդյունքների»,- ասել է նա: Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել ՀՀ մյուս իրավապահ մարմինների, հանրապետության բազմաթիվ պետական, տարածքային կառավարման մարմինների, գերատեսչությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրա գործընկերներ անվտանգության և իրավապահ մարմինների, միջազգային համապատասխան կառույցների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ թվով պետական մարմիններում կոռուպցիան բրգաձեւ է եղել: Կոռուպցիան հյուծում է պետության անվտանգությունը, բացասաբար է անդրադառնում պետական մարմինների գործունեության, երկրի իմիջի վրա: ԱԱԾ վարույթում գտնվող նման երեք տասնյակ գործերով ստացված ապացույցների համաձայն՝ նախնական տեղեկություններով պետությանը հասցվել է ավելի քան 20 մլրդ դրամի վնաս: Այս միջոցների զգալի մասը վերականգնվել է: Բայց հիմքեր կան ենթադրելու, որ թվերը կարող են աճել՝ ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը»,- ներկայացրեց ԱԱԾ տնօրենը: «Վստաhեցնում եմ, որ ԱԱԾ-ն օգտագործելով ողջ ներուժը, կամքը, գիտելիքներն ու հնարավորությունը, այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ այլևս երբեք թույլ չի տա, որ ստվերային, խմբակային կամ ինչ-որ մեկի անձնական շահերը հանգեցնեն պետական մասշտաբների կոռուպցիայի։ Բոլորիս խնդիրը մեկն է, ստեղծել այնպիսի պայմաններ կամ երաշխիքներ, որպեսզի մեր երկրում համակարգային կոռուպցիան այլևս երբեք չկարողանա անգամ ծիլ տալ»,- նշել է Վանեցյանը։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Թունյան․ ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռ ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասել է Թունյանը |