Կանադացի խորհրդարանական. Հայոց ցեղասպանությունը անհերքելի պատմական փաստ է

PanARMENIAN.Net - «1915-1918 թվականներին 1.2 միլիոն հայերի սպանությունը անհերքելի պատմական փաստ է: Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, ըստ որի, ես ճանաչում եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտում եմ այդ ահավոր հանցագործությունը մարդկության դեմ: Իմ դիրքորոշումը նաեւ արտացոլում է Կանադայի Լիբերալ կուսակցության, ինչպես նաեւ դրա ղեկավար Ստեֆան Դիոնի դիրքորոշումը»,- հայտարարել է Կանադայի խորհրդարանի անդամ Բոբ Ռաեն նամակում` հասցեագրված Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Տարո Ապելյանին, հաղորդում է Կանադայի հայերի կոնգրեսը (CCA): Նամակում Բոբ Ռաեն նշել է, որ 2004 թվականին Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման նպատակը Կանադայի հայ եւ թուրքական համայնքների հաշտեցումն էր: «Երկու համայնքները պետք է թողնեն վեճերը անցյալում եւ առաջ շարժվել»,- նկատել է Կանադայի խորհրդարանի անդամը:



Այս տարվա մարտի մեկին Բոբ Ռաեն հարցազրույց է տվել թուրքական «Turkuaz» հեռուստաալիքին, որի ընթացքում նա նշել է, որ ընդամենը մի քանի հարյուր հազար հայեր են սպանվել եւ Կանադայի հայերը պետք է գոհ լինեն երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում: Նրա խոսքերով, «ավելին նրանք չեն կարող պահանջել»: Բոբ Ռաեի տվյալ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Կանադայի հայերի շրջանում: Այդ կապակցությամբ, Կանադայի հայերի կոնգրեսի նախագահի տեղակալ Պյեր Ակելյանը հանդիպել է նրա հետ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---