21 դեկտեմբերի 2018 - 12:42 AMT
Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքի առթիվ մի շարք փողոցներ կփակվեն

Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը:

Վազքարշավի անցկացմամբ պայմանավորված՝ ժամը 10:00-12:30-ը կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության, Ստ. Շահումյանի և Սախարովի անվ. հրապարակներում, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներում:

«Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ One Armenia hասարակական կազմակերպության Mine-Free Artsakh ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը:

Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ 1կմ, մեծահասակները՝ 5կմ կամ թիմային փոխանցումավազքին։ Մասնակցության համար սահմանված է վճար՝ 6000 դրամ: Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ Պապի համազգեստ և մեդալներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան ձևաչափ և կատարել վճարում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055886637 հեռախոսահամարով, կամ նամակով գրել Info@armeniamarathon.org հասցեով:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 22-ը: