Փայլանը Մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին, Թուրքիային՝ երկխոսության կոչ արել (վիդեո) 21 դեկտեմբերի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներին», - ասել է նա հայերենով: Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցակցված խոհրդարանական ընտրություններին, Փայլանն ասել է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին իրականացված Թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն են գրանցել՝ ստանալով ձայների ավելի քան 70 տոկոսը: Նա նշել է նաև, որ ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության՝ առանց նախապայմանների: «Կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին համարժեք արձագանք տալ ՀՀ իշխանությունների պատրաստակամությանը և ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Ես հավատում եմ, որ չկա մի հարց, որը Թուրքիան չկարողանա լուծել Հայաստանի հետ խաղաղ ճանապարհով: Այստեղից կոչ եմ անում Թուրքիայի խորհրդարանին և նախագահին կառուցողական պատասխան տալ Փաշինյանին», - ասել է հայազգի պատգամավորը: Ավելի վաղ Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ: «Նախկին իշխանությունների մասին ասում էին՝ «սրանք հեռացողը չեն»: Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի ժողովուրդը հեռացրեց չհեռացողներին․ նախ՝ փողոցներում քաղաքացիական անհնազանդությամբ, իսկ երեկ՝ իր կատարած ընտրությամբ», - ասել էր նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |